Քաղաքացիակենտրոն լրատվություն
Աշխարհն արագորեն փոխվում է և այլևս նախկինի նման չի լինի։ Աշխարհի փոփոխության մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպմանը։
«Աշխարհն արագորեն փոխվում է, չի լինի ինչպես նախկինում՝ ո՛չ գլոբալ քաղաքականության, ո՛չ տնտեսության, ո՛չ տեխնոլոգիական մրցակցության մեջ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ավելի ու ավելի շատ երկրներ են ձգտում ամրապնդել ինքնիշխանությունը, ինքնաբավությունն ու ազգային ինքնությունը։